մաս 11
Փորձում էի քնել, բայց չէր ստացվում: Ինչու են նրանց գաղտնիքները այսքան շատ?: Ինչևէ, այլևս չեմ խառնվի նրանց կյանքին: Ես որոշեցի զանգել եղբորս և կիսվել նրա հետ:
- Աշլի, ինչ է պատահել, որ այս ժամին զանգել ես?,- անհանգիստ ձայնով ասաց եղբայրս:
- Ֆելիքս ես ուզում եմ քեզ հետ կիսվել,- լացելով ասացի ես:
-Աշլի, հենց հիմա ասա թե ինչ է պատահել, այդ հիմարը քեզ նեղացրել է?
- Ֆելիքս, բանն այն է, որ նրա ընտանիքը չափից շատ գաղտնիքներ ունի և ես հետաքրքրությունից ելնելով փորձում եմ պարզել դրանք, բայց ամեն անգամ Սեհունը իմանալով դա հարվածում է ինձ,-առանց շունչ քաշելու ասացի ես:
- Ինչպես է նա համարձակվում ձեռք բարձրացնել քեզ վրա, ես նրան լավագույն դեպքում կսպանեմ,- զայրացած ասաց եղբայրս:
- Ֆելիքս խնդրում եմ եկ Կորեա, միայն դու կարող ես ինձ փրկել:
- Ես վաղը այդտեղ կլինեմ, արդեն հետաքրքիր ծրագիր ունեմ,- ասաց Ֆելիքսը և անջատեց հեռախոսը:
***
Առավոտ: Արթնացա Սեհունի ձայնից.
- Աշլի, արթնացիր մենք պետք է հայրիկի ընկերություն գնանք,-ասաց նա:
- Իսկ իմ գալը պարտադիր է?,- ասացի ես:
- Այո, դու պետք է ծանոթանաս մեր աշխատակիցների հետ:
- Լավ,- կոպիտ ձայնով ասացի ես և մտա լոգարան:
Լոգանք ընդունելուց հետո արագ պատրաստվեցի և իջա հյուրասենյակ:
- Ինձ թվում էր դեմքիտ կապտուկներ կմնային երեկվա հարվածներց հետո,-քմծիծաղով ասաց նա:
- Թե ում դեմքի վրա կապտուկներ կմնան դա դեռ հայտնի չէ,-սարկազմով ասացի ես և մենք դուրս եկանք տնից:
Ամբողջ ճանապարհը լուռ գնացինք, եթե անկեղծ ես չեմ համբերում նոր մարդկանց հետ ծանոթանալուն: Հուսով եմ նրա ընկերներից գոնե մեկը հումորով ու հետքրքիր անձնավորություն կլնինի:Երբ մտանք ընկերություն բոլորը մեզ էին նայում և բարևում Սեհունին: Այստեղ բոլոր աշխատողները շատ գեղեցիկ են:
Մենք մտանք Սեհունի աշխատասենյակ, այն շատ գեղեցիկ է, բայց ի զարմանս ինձ սենյակը բաց երանգների մեջ է:
- Սպասիր ինձ այստեղ, ես մտնում եմ հորս մոտ,-ասաց նա և դուրս եկավ աշխատասենյակից:
Ես բարձրացա տեղիցս և սկսեցի ուսումնասիրել աշխատասենյակը, հանկարծ դռան ձայն լսեցի արագ շրջվեցի հույս ունենալով, որ Սեհունն է սակայն դռան մոտ ինձ անծանոթ մի գեղեցիկ տղա է կանգնած:
- Դու երևի Աշլին ես?,-լռությունը խաղտելով ասաց անծանոթը:
- Ա...այո,- նրան ուսումնասիրելով ասացի ես:
- Ես Մինհոն եմ, ուրախ եմ քեզ հետ ծանոթանալ,- ասաց նա և համբուրեց ձեռքս:
- Դուք երևի Սեհունի ընկերն եք?,- ասացի ես:
- Չէի ասի,-ժպտալով ասաց նա:
- Անկեղծ ասած չեմ հասկանում ձեզ,- շփոթված ասացի ես:
- Խնդրում եմ դուքով մի խոսիր,- ասաց նա և շոյեց այտս, ես արագ հետ քաշվեցի և ամոթից կարմրած շտապեցի դուրս գալ աշխատասենյակից, ամբողջ ուժով դուռը բացեցի և իմ ու Յունգիի ճակատները միացան իրաի ինչի շնորհիվ մենք գետնին հայտնվեցինք:
Արագ տեղիցս բարձրանալով ես ասացի.
- Բարև, կներես միամիտ ստացվեց,-մեղավոր հայացքով գլուպս ներքև իջեցնելով ասացի ես:
- Ոչինչ Աշլի մի անհանգստացիր,- ասաց նա և ժպտած ինձ:- Իսկ որտեղ է Սեհունը?,-հարցրեց նա ինձ:
- Նա պարոն Նամջունի աշխատասենյակում է,-ասացի ես:
- Դու ինչ ես անում այստեղ?,- գոռալով ասաց Յունգին Մինհոին:
- Սեհունին եմ սպասում ,-ժպտալով ասաց նա:
Ես շտապեցի դուրս գալ աշխատասենյակից; Այս անգմա իմ դիմաց հայտնվեց Յոնան:
- Աշլի, ինչ ուրախ եմ քեզ այստեղ տեսնել,-ասաց նա և գրկեց ինձ:
- Ես նույն պես,-ասացի ես:
- Ես պատրաստվում եմ գնալ քայլելու, կմիամաս ինձ?,-ասաց Յոնան:
- Մեծ հաճույքով կգայի, բայց Սեհունը ինձ հրամայել է սպասել իրեն,- տխուր ձայնով ասացի ես:
- Աշլի, Սեհունը հիմա հայրիկի աշխատասենյակում է, դա նշանակում է որ մենք քայլելու համար երկար ժամանակ ունենք,-ժպտալով ասաց նա և ձեռքիցս քաշելով դուրս վազեց ընկերությունից:
***
Մենք արդեն կես ժամ է քայլում ենք Սեհունը դեռ չի զանգել: Յոնայի հետ շատ հետաքրքիր է անցնում, արդեն մի քանի օր է ինչ տեղափոխվել ենք Սեուլ բայց ես դեռ չէի զբոսնել այս քաղաքի այգիներով:
- Աշլի, ուզում եմ քեզ մի բան ցույց տալ, բայց նախ պետք է աչքերտ փակես և հետևես ինձ,-ասաց Յոնան:
- Լավ,-ժպտալով ասացի ես:
Մենք մի փոքր քայլեցինք և Յոնան ասաց որպեսզի աչքերս բացեմ, աչքերս բացելով ես դիմացս գեղեցիկ ծաղկած ծառեր տեսա:
- Աստված իմ, այստեղ շատ գեղեցիկ է,- հիացած ասացի ես:
- Այս ծառերի ծաղկելը մեզ մոտ տոն է, այն " Սակուրա" են անվանում,-ժպտալով ասաց նա:
- Ես առաջին անգամ եմ նման բան տեսնում,-ասացի ես և շարունակեցի հիանալ ծառերի գեղեցկությամբ: Սակայն ինձ խանգարեց հեռախոսազանգը, որի պատճառով մարմնովս սարսուռ անցավ:
- Որտեղ ես գրողը տանի,- գոռաց Սեհունը:
- Ես Յոնայի հետ այգում եմ,-վախեցած ասացի ես:
- Աշլի, հինգ րոպեից ես քեզ պետք է լրագրողներին ներկայացնեմ, եթե հինգ րոպեից այստեղ չեղար խոստանում եմ կյանքտ դժողքի կվերածեմ,-ձայնի տոնը ավելի բարձրացնելով ասաց նա:
- Դու առանց այդ էլ կյանքս դժողքի ես վերածել,- ասացի ես և անջատեցի հեռախոսը:
- Ինչ էր ասում հիմար եղբայրս?,-ասաց Յոնան:
- Յոնա, մենք պետք է հինգ րոպեից ընկերությունում լինենք ասացի ես և մենք վազեցինք....
