մաս 4
Ես ինձ կարգի բերեցի և մտա հյուրասենյակ, բոլորը լուռ շարունակում են ընթրել:Դանդաղ քայլերով մոտեցա Սեհունին և թարս չափելով նստեցի նրա կողքին:
- Ա'շլի, գնա փոխիր հագուստդ, դու Սեհունի հետ պետք է գնաս զբոսնելու,-հանկարծ ասաց Էմիլին:
- Ինչ?,-չզսպելով ինձ գոռացի ես:
-Այն ինչ լսեցիր,-ժպտալով ասաց Սեհունը:
- Լավ, սպասեք ես հիմա կգամ,-տխուր պատասխանեցի ես:
***
Մենք քայլում ենք առանց որևէ բան խոսելու, բայց այս լռությունը խաղտեց Սեհունը.
- Ինչու չես փորձում փախչել?
- Իսկ իմաստը կասես?,-զարմացած պատասխանեցի ես:
- Ես քեզ թողնում եմ գնա ինչքան հնարավոր է հեռու այստեղից ես քեզ խոստանում եմ որ կօգնեմ ֆինանսական հարցերով, դու այլևս հորիցդ կախում չես ունենա, միայն խնդրում եմ չքվիր իմ կյանքից,- ասաց Սեհունը:
-Ինչու պետք է ես փախչեմ?,եթե այդքան չես ուզում որ այդ հարսանիքը կայանա ինքդ հեռացիր իմ կյանքից,-ասացի ես:
-Ես մեր ընկերության ժառանգն եմ, չեմ կարող ուղղակի անհետանալ և հորս միայնակ թողնել, իսկ դու ավագ եղբայր ունես նա է ձեր ընկերության ժառանգը, ոչ-ոք անգամ չի նկատի որ դու անհետացել ես:
- Ինչու ես այդպես մտածում,եղբայրս երբեք չի թողնի որ ես անհետանամ նա միշտ ինձ հետ է և անգամ եթե անհետանամ նա կգտնի ինձ և ամեն ինչ կանի ինձ համար,-վստահ ասացի ես:
-Ափսոս միայն եղբայրդ է քո համար անհանգստանում, հայրդ թքաց ունի քո վրա քանի-որ առանց քո կարծիքը հարցնելու քեզ ամուսնացնում է և անգամ չգիտի թե ում հետ, իսկ մայրդ...
-Նա իմ մայրը չէ,-գլուխս կախելով ասացի ես:
-Ավելի վատ որ նա քո մայրը չէ, դու թույլ ես տվել որ նա քեզ հետ վարվի այնպես ինչպես տիկնիկի հետ են վարվում:
-Խնդրում եմ հերիքե խոսես,-դողացող ձայնով ասացի ես:
-Ինչու?, որովհետև այսքան ժամանակ ոչ-ոք քեզ հետ այսքան անկեղծ չի խոսացել?
-Դու հիմարություններ ես խոսում:
- Եթե դու քո կյանքը հիմարություն ես համարում, շարունակիր այդպես մտածել:
- Սեհուն, ուղակի հաշտվիր այն մտքի հետ որ մենք ամուսնանալու ենք,- կեղլորեն ժպտալով ասացի ես:
- Դու դպրոցի ամենահայտնի աղջիկն ես, միթե ընկեր չունես?
- Ոչ,-վստահ ասացի ես:
- Լսիր եթե դու հավանած տղա ունես փախիր նրա հետ և այս ամենը կավարտվի:
- Ես հավանած տղա չունեմ,-գլուխս կախելով ասացի ես:
- Ճիշտն ասա, դու չես ուզում փախչել քանի-որ հավանում ես ինձ:
- Մեծ կարծիք ունես քո մասին,-ծիծաղելով ասացի ես:
-Եթե այդպես չե ինչու չես չքվում իմ կյանքից?
- Չեմ կարող,-գոռացի ես:
Այս խոսակցությունը ավարտվեց իմ գոռոցով: Մենք նորից լուռ քայլում էինք հանկարծ ինձ զանգ եկավ:
Ասա Ալեքս...զբոսնում եմ....ոչ փեսացուիս հետ եմ.....հերիք է ձեռք առնես.....սպասում ենք քեզ....լավ:
- Սպասիր հիմա Ալեքսը մեզ կմիանա,-ժպտալով ասացի ես քանի-որ շատ էի ուրախացել:
- Իսկ ով է Ալեքսը?,- զարմացած հարցրեց Սեհունը:
- Եղբորս ընկերը:
Նա ոչինչ չպատասխանեց: Քանի-որ Ալեքսը ասել էր հինգ րոպեից կլինի մեր մոտ ես գիտեմ որ դեռ մի ժամ պետք է սպասենք, այդ իսկ պատճառով մենք մտանք սրճարան: Մատուցողուհին աչքը չի կտրում Սեհունից, իսկ նա իր հերթին աչքերով ինչ-որ բաներ էր հասկացնում նրան: Եվ ահա իմ փրկությունը... Ալեքսը վերջապես ժամանեց:
- Բարև ձեզ,-ժպտալով ասաց նա և համբուրեց այտս:
- Ծանոթացիր սա Սեհունն է' փեսացուս, Սեհուն իսկ սա Ալեքսն է իմ մտերիմ ընկերը,-ժպտալով ասացի ես:
Սեհունը սառը հայացքով նայեց Ալեքսին և ոչինչ չպատասխանեց:
- Ես մտածում էի որ դու մահից սառսափելի ես լինելու, բայց պարզվեց այդքան էլ տգեղ չես,-ժպտալով ասաց Ալեքսը:
- Նույնը չեմ կարող ասել քո մասին,-սառը հայացքով չափելոց Ալեքսին ասաց նա:
- Շնորհակալ եմ,-հիմարի պես ժպտալով ասաց Ալեքսը:
- Աշլի, այս տղան քո ամենափոքր պատիժն է արածդ չարությունների համար:
- Ալեքս լռիր,-կոպիտ ձայնով ասացի ես:
Մեմք երկար նստեցինք, Սեհունը ընդհանրապես չէր խոսում, իսկ իմ ու Ալեքսի ձայները երևի անգամ դրսում էր պարզ լսվում:Տեսնելով որ արդեն ուշ է Սեհունը ինձ ճանապարյեց տուն,ամբողջ ճանապարհը լուռ ենք քայլել, երբ տան մոտ հասանք նա ասաց ինձ. 《Մտածիր ասածիս մասին》բայց ես աշխատեցի նրա այդ խոսքերին ուշադրություն չդարձնել:
