3 страница15 апреля 2017, 11:58

մաս 2

Ես, Ֆելիքսը և Ալեքսը դուրս եկանք զբոսնելու: Հայրս չէր թողնում ինձ դուրս գալ առանձնատնից, սակայն եղբայրս խոստացավ նրան, որ ինձ տուն կտանի և չի թողնի, որ ես փախչեմ:

- Աշլի, ցավաքցում եմ,- ծիծաղալով ասաց Ալեքսը:

- Շնորակալ եմ,-ժպտալով պատասխանեցի ես:

- Ինձ նման տղային թողած, տիկին Էմիլին քեզ համար ուրիշ փեսացու է ընտրել,- հիմարի պես ծիծաղելով ասաց Ալեքսը:

- Ավելի լավ է կորեացու հետ ամուսնանամ քան քո,- վստահ ասացի ես:

- Ինչու ես այդպես ասում Աշլի?, չես հասկանում որ խանդում եմ?,- լուրջ դեմքով ասաց Ալեքսը:

- Կներես, բայց ես ստիպված եմ քեզ դավաճանել,-նույն պես լուրջ դեմք ընդունելով ասացի ես:

- Ալեքս, իսկ չես վախենում որ ես կարող եմ պատմել այս ամենը Գաբիին?,-ծիծաղելով ասաց Ֆելիքսը:

- Իսկ Գաբին ով է?,-հետաքրքրվեցի ես:

- Ապագա կինս,-ժպտալով ասաց Ալեքսը:

- Ուզում ես ասել որ այսքան ժամանակ դու ընկերուհի ես ունեցել?,-հարցրի ես:

- Այո,-լայն ժպտալով պատասխանեց նա:

- Այդ դեպքում ցավաքցում եմ այդ աղջկան,-ասացի ես:

- Աշլի, մենք պետք է արդեն տուն գնանք,-ասաց եղբայրս:

- Լավ,-տխուր ձայնով ասացի ես և մենք վերադարձանք տուն:

***
Ես սենյակումս նստած գիրք եմ կարդում, հանկարծ ներս մտավ հայրս և աաաց.

- Այսօր Սեհունն է գալու, որպեսզի ծանոթանա քո հետ:

- Հայր...,-չթողնելով խոսքս ավարտել նա ասաց.

- Քեզ տեսքի կբերես և կպատրաստվես,  դու պետք է դուր գաս նրան:

- Ինձ համար մեկ է նա ինձ կհավանի թե ոչ,-վստահ ասացի ես:

- Աշլի, հերիք է համմառություն անես, մեկ է դու ամուսնանալու ես նրա հետ և ստիպված ես ամբողջ կյանքտ նրա կողքին անցկացնել:

- Իսկ մի գուցե առաջարկես գնալ նրա հետ Կորեա?, այդպես դու այլևս չես տեսնի ինձ
և ես ստիպված չեմ լինի ամեն անգամ զզվանք ապրել քեզ տեսնելիս,-ասացի ես և նորից ապտակ ստացա, այդ պահիմշն սենյակ մտավ Ֆելիքսը և գոռաց հորս վրա.

- Հայրիկ, ինչ ես անում?

- Երես առած քրոջտ եմ դաստիրակում:

- Հերիք չէ նրան ստիպելով ամուսնացնում...,-չթողնելով Ֆելիքսը ավարտի իր խոսքը  հայրս ասաց.

- Այլևս չխոսեք այդ ամուսնության մասին, այսօր Սեհունը կգա իր ընտանիքի հետ և կծանոթանա մեր հետ, իսկ մի շաբաթից հարսանիքը կկայանա:

Այս խոսքերը խոցեցին ինձ, ես մտածում էի հայրս հետ կկանգնի իր որոշումից, բայց ցավոք նա արդեն օր է ընտրել հարսանիքի համար: Նա դուրս գնաց սենյակից, եղբայրս ամուր գրկեց ինձ և ասաց.

- Մի վախեցիր ես ամեն ինչ կանեմ, որ այդ ամուսնությունը երկար չտևի  և հետո ես չեմ թողնի որ նա քեզ նեղացնի:

Նրա այս խոսքերը ինձ հանգսռություն պարգևեցին:

***

-Աշլի, արագավրու նրանք արդեն եկել են,-գոռաց Էմիլին...

3 страница15 апреля 2017, 11:58

Комментарии