ՎԵՐՋԱԲԱՆ
Մեր շուրթերը հպվեցին, մատներս ձուլվեցին նրա մաշկի հետ ու մի ակնթարթ զգացի կրքի հոսանքի շիթը, որ պատել էր մարմինս ու… մոռանալով այս աշխարհում ամեն ինչ՝ ամուր սեղմեցի նրան մարմնիս։
Կրքի այս շիկացած լավայի մեջ միայն ես էի տիրապետում սիրո կանոններին, չնայած հակառակը պիտի լիներ… նա ավելի փորձառու էր…
Էթերին հասկանում եր մարմնիս լեզուն։
Նրա ամեն մի հպումից մարմնովս սարսուռ էր անցնում: Զգում էի թավշյա մաշկի ջերմությունը։
Էթերիի շքեղ մարմինը ազատեցի հագուստների կապանքներից՝ թողնելով միայն ճերմակ կուրծքը գրկող մետաքսյա կարմիրը, որ հրդեհվում էր հայացքիցս…
Կարծես միաձուլվել էինք։
Վայելքն այնքան նուրբ էր ու ներդաշնակ,որ նույնիսկ շնչառություններս էր իրար հետ համընկնում։Կարծես չկար մի կետ մեր մարմինների վրա, որ չմասնակցեր այդ հրաշքին: Զգում էի Էթերիի մարմնի փոթորիկը, որ փոխանցվում էր բոլոր բջիջներիս… նրա շուրթերն էի զգում ամենուր…
Եվ ժայթքեց սիրո հրաբուխը,որը այդ չկրկնվող գիշերվա տրամաբանական ավարտն էր։
Էթերին պառկել էր գլուխը կրծքիս դրած ,,իսկ ես նրա սև սաթի պես մազերը փաթաթում էի ցուցամատիս հետո նորից քանդում։
Այնպիսի զգացողություն էր,որ կյանքս հաջողվել է։ Ներսս լցված էր բավարարվածությամբ,երբեք ինքնագնահատականս այդքան բարձր չէր եղել, որքան այդ պահին։Ընդմիջումները տևում էին մոտ տասը կամ տասնհինգ րոպե, ու նորից սուզվում էինք կրքի օվկիանոսում։Նրա ծանր շնչառությունը այնպես էր ծակում ականջս,որ քիչ էր մնում ուշաթափվեի։Էթերին հրաշք էր…էթերին կարծես իրական չէր։
Երկուսս էլ չնկատեցինք, թե ինչպես 《պերեկուռ》-ներից մեկի ժամանակ քնեցինք։Կլիներ լուսադեմ հինգը կամ ավելի ուշ։
Արթնացա շուրթերիս ցավից՝Էթերին կծեց։Երբեք առավոտն այսքան երջանիկ չէր եղել։
-Բարի լույս,երիտասա'րդ,-այս անգամ համբուրելով քիթս՝ շշնջաց նա։
-Բա՛րև, իմ հրաշք,-շուրթերիս մոտեցնելով նրա նուրբ մատները՝ պատասխանեցի ես,-բա սուրճս ու՞ր ա։
Էթերին ծիծաղեց և իսկույն վեր կեցավ տեղից։ Միայն նրա քայլվածքը բավական էր, որ նորից աչքերիս առաջ սևանար։Դեռ երկու քայլ էլ չէր հեռացել, երբ ձեռքս ձգեցի ու բռնելով թևից հետ քաշեցի դեպի ինձ ու…ու այդպես մի ամբողջ օր։Նույնիսկ հաց ուտել չկարողացանք,ողջ օրը միայն պաղպաղակով յոլա գնացինք՝ ափսոսալով այն ժամանակը,որը ծախսելու էինք սնվելու վրա։
-Կյանքի երկրորդ կեսում ամեն ինչ պետք է սկսել նորից, տրվել խելառ ժամանակի քաոսային պուլսին, լսել ներքին ձայնդ և առանց վարանելու ընդառաջ գնալ հեգնող ճակատագրին,-արդեն ինքն իրեն լիովին արդարացրած՝ խոսեց Էթերին և քայլեց դեպի լոգարան։
Մեզ մնացել էր մեկ ժամ,որից հետո նա պետք է հեռանար՝նորից վերադառնալու ակնկալիքով։
-Սա կյանքիս լավագույն ակնթարթներն էին,-հրաժեշտից առաջ ասաց Էթերին,- այ հիմա վստահ եմ՝ այս ամենից հրաժարվելը կյանքիս ամենակոպիտ սխալը կլիներ,թող դավաճան կոչվեմ,թող ինքս ինձ երբեք չներեմ,բայց այս ժամերը իմ ողջ կյանքն էին։ Անցյալս,ներկաս ու առավել ևս ապագաս։Երազել էի սրա մասին,ապրել այդ երազով ու շարունակելու եմ ապրել այն լիցքերով,որը ինձ փոխանցեցիր։
-Հեռախոսիդ համարը մոռացար,-վերջին պահին ասացի ես։
-Չէ՛, չմոռացա։Ես քեզ կգրեմ,-պատասխանեց Էթերին և դուրս եկավ տանից խնդրելով,որ իրեն չուղեկցեմ։
***
Չէի կարողանում կենտրոնանալ ոչնչի վրա։Շնչում էի սպասումով,ապրում էի միայն Էթերիին նորից տեսնելու հույսով,բայց նա լռում էր։Երրորդ օրն էր ամեն վայրկյան ծըլընգին էի սպասում,բայց ապարդյուն։
Եվ ահա չորրորդ օրը կարծես աշխարհը փլվեց գլխիս։ Այն, ինչ կարդացի հերթական ֆեյք պրոֆիլի կողմից ուղարկված հաղորդագրության մեջ մեկընդմիշտ զրկեց կյանքս վառ գույներից,քանզի այդպես էլ կյանքիս վառ երանգները չվերականգնվեցին։ Մինչ Էթերիի հետ հանդիպելը,երբեք ինձ մենակ չէի զգացել,բայց այդ նամակը կարդալիս կարծես ողջ մոլորակում միայնակ լինեի։
Վարդ Վարդուհի (11։23) Շնորհակալ եմ,բայց երևի թե այսքանը բավական էր…ես երջանիկ էի քեզ հետ, բայց երբ միայնակ մնացի սկսեցի ատել ինձ։Ես չեմ կարողանում ապրել ինքս ինձ հետ։ Ես ինձ աշխարհի ամենաստոր արարածն եմ զգում, չնայած որ երբեք նա ինձ չի հասկացել ու չի տվել ամենակարևորը՝ ընտանեկան անդորր ու հոգու հանգստություն։Չեմ փոշմանել,ինձ սխալ չհասկանաս,արժեր լույս աշխարհ գալ միայն այդ ժամերն ապրելու համար։Չփորձես ինձ փնտրել աղաչում եմ,սովորիր ապրել առանց ինձ,բայց չմոռանաս, որ այդ գիշերը մեզ թևեր տվեց։ Հիմա կասեմ մի բան,որը գուցե քեզ հիմա դուր չգա,բայց համոզված եմ օրեր անց ինքդ կհամոզվես,որ ճիշտ եմ։Դժվար թե զգացմունքների զինանոցում գտնվեն ավելի հզոր ու անկառավարելի զգացողություններ, քան սերն ու կիրքն են: Նրանք փոխկապակցված են ու մեկ-մեկ շատ դժվար է հասկանալ՝ զգացածդ սեր է, թե կիրք: Բառարաններում կիրքը մեկնաբանվում է որպես 《մարդկային ուժեղ ցանկություն ինչ-որ բանի նկատմամբ, երբեմն նաև բնազդային զգացում》։Կրքի պահին մարդու երակներում կարծես եջանկության, վախի, անհանգստության, ինքնաքննադատության կոկտեյլ է հոսում: Դրա մեջ երբեմն այնքան շատ բաղադրիչներ են լինում, որ դժվար է գուշակել, թե ինչ համ ենք զգում: Նույնն էր այս դեպքում,բոլոր զգացողությունները խառնվել էին իրար, մենք շփոթեցինք կիրքը սիրո հետ: Սիրո դեպքում կարևորը սիրելիի զգացմունքներն ու ցանկություններն են, իսկ մեր դեպքում առաջ է մղվում սեփական «ես»-ը: Ամեն ինչ անում ենք սեփական ցանկությունները բավարարելու համար: Դու չես մտածում.《 բա որ ամուսինը բռնացնի,բա որ որևէ մեկը տեսնի ու Էթերին խայտառակ լինի,բա որ,բա որ…ես չեմ մտածում,որ երիտասարդ է ինձանից,ավելի ջահելին է արժանի,նրան ընտանիք է պետք,երեխաներ։Չէ մենք ուզում ենք իրար մոտ լինել ու վերջ…սա սեր չէ։
Շնորհակալ եմ,ես կհիշեմ քեզ։
Աչքերս թարթել չէի կարողանում,ուզում էի գոռալ,ուզում էի կոտրել ամեն ինչ,ուզում էի չլինել այլևս։
Իսկ այն ինչ կատարվեց հաջորդ ծըլընգից հետո վերջնականապես հրամայեց ինձ սովորել նորից ապրել, ապրել առանց Էթերիի մասին երազելու…
Ծանուցումը այն մասին էր,որ Էթերիի իրական պրոֆիլում նոր հրապարակում արվեց։ Այդ սարսափելի թվացող տողերը նման էին վիրավոր մարդու գլխին ստուգողական կրակոց արձակելուն։
《Էթերի Քալաշյանը հրաշալի տրամադրությամբ ճանապարհորդում է դեպի Մարսել》 ու կցված լուսանկար,որտեղ առաջին հայացքից երջանիկ ընտանիք էր պատկերված ։
Տարօրինակն այն էր,որ մի քանի ժամ չանցած, երբ ուղեղս մի փոքր պաղեց անասելի թեթևություն զգացի,թեթևություն,որ նա այնուամենայնիվ չհաշտվվեց իր դավաճան տեսակի հետ, ազատություն զգացի, որը չէի զգացել նույնիսկ նրան առաջին անգամ հանդիպելուց առաջ։Ու չնայած այդ օրը մինչ այսօր կյանքիս ամենավառ ու զգացմունքային ժամանակահատվածն էր ,այնուամենայնիվ ես ընտանիք չքանդեցի,նա էլ չկարողացավ այլևս ստել։ Միգուցե չկարողանա նայել ամուսնու աչքերի մեջ,բայց դա ժամանակի հարց է։Մենք պետք է այդ գիշերը միասին անցկացնեինք…պարտավոր էինք։
***
-Վահե՛ դե թրաշվի,որ չուշանանք։Ռոզային խոստացել ես տիկնիկային թատրոն տանել, հետո էլ Առնակն ու Քրիստինեն մեզ են սպասելու իրենց ամառանոցում։
-Լի՛զ,ոնց չաչանակ կայիր, տենց էլ մնացիր,- փնթփնթացի ես,-տնաշե՛ն, դու դեռ ամենաքիչը մեկ ժամ խուճուճիկներդ ես կարգի բերելու,ու ես կես ժամից ոչ պակաս շտապեցնելու եմ մայր և դուստր Մարտիրոսյաններին,չէ՞ պապայի հրաշք։
Ինքս ինձ ապացուցեցի, որ սերը որոշում է։ Կյանքի կարևորագույն խնդիրն է ճիշտ որոշում կայացնել։ Որոշեցի չսիրել Էթերիին,ազատություն չտալ հրապուրանքին ու կրքին, որոնք շատ հեշտությամբ կարող էին վերածվել սիրո…ստացվեց։ Որոշեցի նկատել Լիզային ու գտա նրա մեջ այն ինչը բավականացրեց ընտանեկան երջանկություն կառուցելու համար…սիրեցի նրան։ Սիրեցի, որովհետև նա երբեք պահի ազդեցության տակ չի ընկնի…որովհետև ես վստահ եմ,որ Լիզան միշտ կկարողանա նայել ուղիղ աչքերիս մեջ։
ՎԵՐՋ
