Մաս 10' իրենք իրենց փորած փոսում են
Մտանք դասարան ու սկսեցինք ջղայնանալ, հետո նստեցինք մեր տեղերը ու լուրջ-լուրջ իրար նայեցինք։
- Անի, էս ինչ էր?
- Վայ! Նես, հետո կպատմեմ։
- Լավ, Ան գիտես չէ բայց ինքը քեզնից ոնց ա զզվում?
- Դու ինչ գիտես?
- Էսօր Նիկի հետ էի խոսում, ինքն ասավ։ Հա ի դեպ, Նիկը այդքան էլ վատը չի։ Ինքն ինձ օգնեց մի տնայինը չէի հասկացել, բացատրեց։ Գրիչս ընկավ, վերցրեց տվեց։
- Վայ, Աստված իմ։ Լավ էլի մենակ չասես սիրտդ հիմա ուժեղ թափթփում ա։
- Հա! Ինչ իմացար։
- Լավ էլի,- այնքան բարձր ասեցի, որ բոլորը ինձ նայեցին, ցածր տոնով շարունակեցի,- ուրիշ տղա չկար? Հենց Նիկինին էիր սիրահարվելու?
- Ես չեմ սիրահարվել?
- Հա էսա մի քանի օրից կտեսնեմ։
-----------------------------------------------------------
Արամի կողմից
- Ինչ կա?
- Արամ, էս դու ու Անիին էիք?
- Հա!
- Ինչ գործ ունեիք միասին?
- Հետո կպատմեմ։
- Արամ, հա ու զգուշացնեմ, Անին քեզնից զզվում ա։
- Դու ինչ գիտես զզվում ա?
- Նեսին ա ասել։
- Հն?
- Հա ու գիտես ինքն ինչ լավ աղջիկ ա։ Ոնց որ հեչ Անիի ընկերուհին չլինի։
- Հեյ! Անիին բան չասես։ ԵՒ ինչ գիտես լավն ա?
- Դե այսօր մի տնայինը չէր գրել, չէր հասկացել, բացատրեցի, վերջում շնորհակալություն հայտնեց, ինձ կոնֆետ տվեց ի շնորհակալության ։
- Ոնց թե,- ու ես էլ շատ բարձր ասացի, որ բոլորը շրջվեցին,- ուրիշ աղջիկ չկար? Ինչի հենց Նեսիին?
- Ինչը?
- Սիրահարվելը!
- Չէ, չէ չեմ սիրում։
- Հա մի քանի օրից կիմանանք։
-----------------------------------------------------------
Անիի կողմից
Ու ես որոշեցի , որ Նեսիի սիրտը չպետք ա կոտրվի։ Նա ինձ այնքան շատ էր օգնել, իսկ ես ինչպես վարձահատույց լինեի նրան։ Որոշեցի ուղղակի Արամի հետ խոսամ, որ Նիկին մի տեղ կանչի, ես էլ Նեսիին, ու տենց իրար հետ մնան մենակ ամբողջ գիշեր։ Նեսիի ծնողներին էլ կասեի մեր տանը քնած ա։ Իրան լավ չէր զգում։
- Արամ! Կարող եմ մի բան խնդրել?
- Ասա։
- Արամ, դւշու լավ հարմար տեղ գիտես, որ սիրահար զույգերը կարան մնան գիշերը ու սեր խոստովանեն?
- Էտ ում համար ա?
- Ընկերուհիներից մեկի?
- Նեսիի?
- Չէ, ուրիշի։
- Դու մենակ մի ընկերուհի ունես!
- Հա լավ իր ա համար! Գիտես?
- Stop! Նեսին իմ ընկերոջինն ա!
- Նիկինը?
- Հա։
- Փաստորեն սերը փոխադարձ ա։
- Նիկի ու Նեսիի համար էիր ուզում?
- Հա։
- Հա գիտեմ, դե արի պայմանավորվենք։
- Արի sms գրենք։
Sms-ներ գրեցինք, որ նույն տեղը գան։ Մենք էլ պայմանավորվեցինք, որ հեռախոսները վերցնենք ձեռքներից։ Եկավ երեկոյան ժամը 9-ը։ Ես ու Արամը գնացինք։ Նեսին եւ Նիկը չկային։ Անհանգստացա։ Ու ներս մտա տան դռներով։ Երբ մտա, տան դուռը փակվեց։ Գնացի, որ բացեմ չի բացվում։
- Ով կա? Բացեք։ Ինչքան փող պետք ա կտամ։
- Անի! Մի գոռա ես փորձել եմ։
- Արամ? Դու ինչ ես անում ստեղ։ Պետք ա Նեսին ու Նիկը լինեին։
- Իրանք մեզնից խելացի դուրս եկան։ Իմացել են մեր պլանների մասին, մեզ փակել այստեղ։ Ես չունեմ հեռախոս, դու զանգի ասա գան բացեն։
- Նիկը վերցրել ա հեռախոսս։
- Բա ինչ անենք?
- Ուշ ժամ ա։ Արի պառկի գոնե մի օր հանստացի, թե չէ ամբողջ գիշեր աշխատում ես։
- Պահ։ Լավ ա։ Արի գիտես ինչ անենք?
- Ինչ?
- Արի մոտ ասեմ։
Եկավ մոտ։
- Իրենք սենց են արել, որ մենք չկռվենք, արի բարձր գոռգռանք, որ պատկերացնեմ կռվում ենք, ու պատուհանները փակենք, որ չհասկանան խաբում ենք։
- Անի դու իրոք ինքնահավան ես։
- Մի գոռա վրես։ Դու ով ես, որ գոռաս։ Ես զարմանում եմ, թե ինչի ես այսքան վատը։ Տեր Աստված, ուրիշը չկար իր հետ փակվեի?
- Նենց չի որ ես երազում էի քո հետ մի սենյակում փակված լինելու մասին։ Իմ շուրջը այնքան աղջիկներ կան, որ ում վրա մատս դնեմ իմը կլինի։
- Պահ! Բա ինչի չես դնում մատդ, որ միայնակ ես? Թե մի քանի ժամ հետդ շփվելուց հետո հասկացել են իրական դեմքդ?
- Նենց քո երկրպագուներն էլ չգիտեն քո իրական դեմքը։
- ԵՒ որն ա իմ իրական դեմքը?
- Դու կոպիտ, ինքնահավան, եսասեր, ինքնասիրահարված, խելագար աղջիկ ես։
- Ինչ?
- Դու էլ պակասը չես։ Կոպիտ, անտաշ, ինքնասիրահարված անտաշի մեկն ես։
- Դե ասա իրար նման ենք։
- Դու կերազես, որ մենք իրար նման լինենք։ Ես աննման եմ։
- Հա քո նման աննման խելագար չկա։
- Ինչ ես ուզում ինձնից? Ինչի հենց առաջին օրս փչացրեցիր?
- Լավ արեցի, դա քեզ քիչ էր։
- Լռիր, չխոսես էլ։
- Լավ։
Կամաց ձայնով ասացի.
- Արամ, նայի պատուհանի տակ մարդ կա, ստվերը իրանց։
- Հա, արի մի քանի րոպե հետո սկսենք կռվել, որ վախենան։
- Ճիշտ ես։
Մի քանի րոպե հետո սկսեցինք իրար հետ կռվել, ավելի բարձր ձայնով, ու այնքան կռվեցինք մինչև շողքերը անհետացան։
- Արամ, գնացին։
- Անի, շատ սուր լեզու ունես, ոնց էիր պատասխանում? Այդքան բառը որտեղից էիր հորինում?
- Ես խելացի եմ է։ Շատ եմ կարդում։
- Անի դու ինձ զարմացնում ես։ Խելացի աղջիկ ես, կարդացած, սիրուն, ուժեղ, ցանկացած տղու երազանք։
- Ահա։ Դրա համար էլ բոլորը կողքովս ֆռռում են։
- Հա, հա, պարծեցի։
- Չեմ պարծենում, որովհետև նրանցից ոչ մեկը ինձ չի սիրում իմ տեսակի համար, բոլորը սիրում են հորս փողերի ու իմ հայտնի լինելու համար։ Դրա համար էլ ես ընտրություն չեմ կատարել։ Ես պետք ա գտնեմ նրան, ով ինձ կսիրի ոչ թե փողի, սիրուն լինելու կամ հայտնի լինելու համար, այլ նրա, ով ինձ կսիրի իմ թերություններով ու առավելություններով հանդերձ։
- Նույնը ես եմ մտածում։ Լավ դե պառկի քնի, ուշ ա։ Գոնե այսօր հանգիստ քնի, ես քո կողքն եմ, չվախենաս։
- Լավ, դու էլ քնի, հոգնած կլինես։
- Բարի գիշեր։
- Բարի։
-----------------------------------------------------------
Արամի կողմից
Առավոտը արթնացա Անիի ճվճվոցից։
- Ը! Ինչ գործ ունես իմ մոտ?
- Վայ, Անի հանգստացի։ Գիշերը ջերմության մեջ էիր, կողքդ պառկեցի ու չեմ հասկացել, ոնց եմ քնել։
- Վայ!
- Ու զառանցում էիր?
- Ինչ էի զառանցում?
- Մամա, պապա։ Ես սիրում եմ իմ նոր մեքենան։ Էս շորը լավը չի։ Ու սենց անկապ բաներ։
- Ես նման բաներ զառանցեմ? Կարող ա դու ես ջերմություն տվել? Հնարավոր չի?
- Ասում եմ էտ էր։
Ես չասեցի Անիին, թե ինչ վիճակի մեջ էր ինքը։ Գոռում էր, որ հեռու գնան, որ լռեն, էլ իրեն բան չասեն։ Որ վերջ տան։ Խնդրում էր հանգիստ կյանք։ Հրաժարվում էր հարստությունից։ Ուզում էր սպանի ինչ-որ մեկին։ Նույնիսկ իմ մասին էր զառանցում, երբ որ գրկեցի նրան։ Ասում էր.
- Արամ! Մի գնա, ես վախենում եմ առանց քեզ։ Մի գնա։ Կներես, մի գնա։ Արամ ես... հա ես... չէ, էլ չեմ կռվի քեզ հետ. մենակ մի գնա, խնդրում եմ։
Ու ես հասկացա, որ էտքան էլ վատը չի Անին, ոնց ցույց ա տալիս։ Նա շատ ավելին ա քան մնացածը։ Նա իրեն սառն ա պահում, որ իրեն հարգեն, ու գլխին չնստեն։ Նա այդքան դժվարությամբ կոպտում ա մարդկանց, որովհետև լուրջ խնդիրներ ունի, որոնք նույնիսկ փողը չի լուծում։ ԵՒ վերջապես ես նրա համար այդքան էլ հետին պլանում չեմ, ինքն ինձ չի ատում նենց, ոնց ցույց ա տալիս։
