մաս 16
Իհարկե խոսակցության ամենաթեժ պահին ինձ հեռախոսազանգ եկավ: Յունգին և Սեհունը արագ շրջվեցին իմ կողմ: Ես շփոթմունքից արագ պատասխանեցի զանգին առանց հեռախոսահամարը նայելու:
- Աշլի, Մինհոն է, հուսով եմ չես մոռացել, որ մենք այսօր պետք է գնանք սրճարան:
- Կներես բա... ,-ուզում էի ասել չեմ կարող նրա հետ դուրս գալ, բայց հասկացա որ այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը նա է: - Չէ չեմ մոռացել, ես հենց հիմա գալիս եմ ,- ասացի ես և արագ անջատեցի հեռախոսը:
- Ուր ես գնում?,- հետաքրքրվեց Յունգին:
- Որոշ գործեր ունեմ,- ասացի ես և արագ դուրս եկա տանից:
***
Քանի որ ես Մինհոին չէի ասել թե, որ սրճարան ենք գնալու, շտապեցի դեպի այգի հույս ունենալով, որ նա այնտեղ կլինի: Այո ես չեմ սխալվում նա այստեղ է, միայն մի հարց է ինձ հետաքրարում ինչու է նա ժպտալով զրուցում Ջիվոնի հետ?:
- Բարև,- ժպտալով ասացի ես:
- Ես արդեն գնամ,-ասաց Ջիվոնը և արագ գնաց:
- Բարև,-ասաց Մինհոն:
- Իսկ նա ինչ էր անում այստեղ?,-հարցրեցի ես:
- Նա իմ ընկերն է, մենք զրուցում էինք,-ասաց Մինհոն:
- Մինհո, ես ուզում էի քեզ ասել, որ այլևս չենք կարող հանդիպել,- վստահ ասացի ես:
Իմ այս բառերից հետո նա սկսեց բարձր ծիծաղալ, անկեղծ ասաց նա ինձ Ալեքսին է հիշեցնում: Ես կարոտել եմ նրան~:
- Դու այնպես ես խոսում ասես մենք սիրահարներ ենք և դու ուզում ես վերջ դնել ամենին,- ասաց Մինհոն ինչից հետո նորից սկսեց ծիծաղալ:
Ես հարվածեցի նրա ձեռքին և նեղացած դեմք ընդունեցի:
- Լավ լավ էլ չեմ ծիծաղում, միայն ասա ինչու չես ուզում, որ մենք հանդիպենք,- լուրջ դեմք ընդունելով ասաց Մինհոն:
- Լրագրողները լուրեր են տարածում իբր մենք սիրավեպ ենք կապել, իսկ Սեհունը հավատում է այդ լուրերին,-տխուր ձայնով ասացի ես:
- Աշլի, ուզում ես ես կգամ և Սեհունին կասոմ որ նման բան չկա, միայն մի տխրիր,- ժպտալով ասաց Մինհոն:
- Ոչ ոչ, այդպես նա ավելի շատ կսկսի կասկածել,- ասացի ես:
- Լավ,-ասաց Մինհոն:
- Մինհո, ճիշտ է մենք միմյանց ընդամենը երկու օր է ինչ ճանաչում ենք, բայց ես արդեն հասցրել եմ կապնվել քեզ հետ,- հենվելով նրան ասացի ես:
- Ես նույն պես կապնվել եմ քո հետ,- ինձ գրնելով ասաց նա:
- Այնպիսի տպավորություն է ասես մենք երկար ժամանակ ճանաչում ենք միմյաց,-նայելով նրան ասացի ես:
- Միգուցե այդ ամենը նրանից է, որ մենք երկուսս էլ տանել չենք կարողանում Սեհունին,-ասաց Մինհոն:
- Հնարավոր է,-ասացի ես: - Ու...ուզում էի ասել, որ հնարավոր է դու նրան տանել չես կարողանում բայց ես նրան սիրում եմ,- հասկանալով, որ չպետք է Մինհոն իմանա, որ մեր ամուսնությունը ուղղակի խաղ է փորձեցի փակել թեման:
- Լավ լավ, ինչու այդպես իրար խառնվեցիր?,-ժպտալով ասաց Մինհոն:
- Ես արդեն պետք է գնամ,- ասացի ես և վազեցի ինքս էլ չգիտեմ թե ուր:
- Այս աղջիկը տարօրինակ է:
Հեղինակի կողմից:
Տղան մոտեցավ լրագրողին և ասաց:
- Այսպես շարունակիր և նա մեր ծուղակը կնկնի:
- Այս նկարները պետք է տամ Արիանաին?,- հարցրեց լրագրողը:
- Այո, նաև նրան կասես, որ այսօր Սեհունը փորձել է բռնաբարել Աշլիին, վստահ եմ այդ լուրը նրան կուրախացնի,- ժպտալով ասաց տղան:
- Դու որտեղից գիտես?,-հետաքրքրվեց լրագրողը:
- Ուղղակի հիշիր, որ այն ամենն ինչ կատարվում է նրանց տանը, առաջինը ես եմ իմանում,- ասաց տղան և գնաց....
Երեխեք գիտեմ, որ կարճա, բայց դե չեղած տեղից էլի լավա: Հուսով եմ ձեզ դուր կգա: Խոստանում եմ մյուսը երկարա լինելու: Երեխեք մի մոռացեք, քոմերում ամպայման գրեք ձեր կարծիքը: Մերսի շատ, որ կարդում եք♥♥♥
