4 страница11 августа 2019, 12:01

ՄԱՍ 4

Լցոնած կարտոֆիլի հարցերը լուծելուց հետո ես ու Առնակը վերադարձանք գրասենյակ, իսկ Լիզան գնաց շնորհանդեսի հարցերով։Հույս  ունեինք,որ հենց վաղը երեկոյան արդեն ներդրած գումարի գերակշիռ մասը հետ կբերենք։Արմոն չափազանց տաղանդավոր երիտասարդ էր,ով ամենահամարձակ երազներում անգամ չէր կարող տպագրված գրքի մասին մտածել։ Լուիզան գտավ,Առնակը առաջարկեց դե ես էլ՝ տպագրեցի։Այժմ շինհրապարակներից մեկում որպես պահնորդ աշխատող երիտասարդի մասին խոսում էր ողջ ընթերցասեր հասարակությունը։Ու այս ամենին հասել էինք ընդամենը ճիշտ գովազդի ու ոլորտում լուրջ կապերի շնորհիվ։Մեր օրերում 44500 հետևորդ ունեցող ֆեյսբուքյան և ինստագրամի էջ ունենալը կատակ բան չէր։Հենց այս ռեսուրսների ճիշտ օգտագործումն էր 《ԼԱՎ》-ի հաջողության գրավականը։Ի դեպ այդ հետևորդների գերակշիռ մասը ընթերցասեր երիտասարդներ էին,որոնք չէին ափսոսում մի քանի հազար դրամ ծախսել լավ գիրք ունենալու համար և ատում էին pdf կոչվածը։

***
   Ռոզա Նաթալի (14։42) Վա՛հե ջան, այնպիսի փաստարկներ ես բերում,որ հակառակի մասին խոսելը անմտություն կլինի։Սկզբում մտքովս չէր անցնում,որ կսկսեմ արդարանալ,բայց այնպիսի իրավիճակ ստեղծեցիր,որ չեմ կարող չբացատրել, թե իրականում ինչու եմ մերժում նման երանելի առաջարկը։
    Նախ սկսեմ այնտեղից,որ միանշանակ վստահ եմ,որ ամուսինս մեղմ ասած չի համակերպվի ճանաչված և հանրային տիկին ունենալու մտքի հետ։Կարծում եմ մեր իրականության մեջ նման իրավիճակների հաճախ հանդիպած կլինեք։Ողջ երիտասարդ տարիներս անցել են տանը գիրք կարդալով կամ անիմաստ սերիալներ դիտելով։Գրելը կարծես կենդանացրել է ինձ։Ռոզա Նաթալին իսկական ես եմ,այն ես-ը, որը այդպես էլ կմնա որպես ֆեյք…մի խոսքով, կարծում եմ հասկացաք, թե խնդիրն ինչումն է։Եվ այս ամենից զատ՝ կարծում եմ որդիս էլ չի խրախուսի գիրք տպագրելուս ցանկությունը։Իհարկե, զարմանալի,բայց և այնպես մեր երկրում հաճախ հանդիպող անիմաստ բարդույթներ են,որոնց ստիպված ենք ենթարկվել։Եթե անկեղծ լինեմ, Ձեր գործընկերուհուց ստացված առաջարկից հետո հանգիստս կորցրել եմ,բայց իրոք չեմ կարող համաձայնվել։Կուզենայի տպագրած գիրք ունենալ ու բացարձակ այն բանի համար չէ,որ գումար վաստակեմ այլ…Գրականությունն ու ստեղծագործելը իմ ապրելակերպն է, իսկ իմ տեսակի մարդկանց համար գիրք հրատարակելը նույնն է, ինչ սպային գեներալի կոչում շնորհես։Հավատացե՛ք, եթե նման արգելքներ չլինեին, վաղուց իմ միջոցներով տպագրած կլինեի։Ֆինանսական որևէ խնդիր երբևէ չեմ ունեցել։ Կարծում եմ կարողացա սպառիչ պատասխան տալ Ձեզ։Կրկին անգամ շնորհակալ եմ։
    Կարդալով այս տողերը,որքան էլ դա տարօրինակ թվա, հասկացա,որ ճիշտ ուղղու վրա եմ։ Նախ ասեմ,որ չգիտեմ ինչու ինձ թվում էր Ռոզա Նաթալի կեղծանվան տակ թաքնված էր մոտ քսան հինգ տարեկան սևահեր, չափազանց բարետես մի գեղեցկուհի, ինչպես  գլխավոր նկար տեղադրած Ֆաբիան Պերեսի գլուխգործոցում։Թե ինչն էր նման կարծիքի ձևավորման պատճառը չեմ կարող ասել,այնպես որ բավական հիասթափված էի իմ ինտուիցիայից։Փաստորեն այդ հրաշալի դետեկտիվների հեղինակը միջին կամ միջինից բարձր տարիքի կին էր,ով սահմանափակ մտածելակերպի տեր ամուսին ուներ, ում գեները փոխանցվել էին նաև որդուն։Նա Ռոզա Նաթալի կեղծանվամբ ստեղծել էր իր աշխարհը,որտեղ ապրում էր իր օրենքներով,վայելում էր ընթերցողների սերը ու ստեղծագործությունների միջոցով փորձում էր իր խոսքը հասցնել հանրությանը,այն խոսքը,որի իրավունքը կարծես իր տանը չուներ։
   Ինքս ինձ համար կազմեցի զրուցակցիս հոգեբանական պատկերը։Զարմանալի էր,բայց ուզեցա նորից գրել…բայց ոչ թե համոզելու նպատակով,այլ ուղղակի շփվելու։Ո՞վ էր Ռոզա Նաթալին,ի՞նչ արտաքին ուներ,քանի՞ տարեկան էր…մինչ այս պահը չեմ կարողանում հասկանալ,թե ինչը ինձ ստիպեց շարունակել այդ զրույցը։Գուցե օգտակար լինելու ցանկությունը…չգիտեմ։

***

Արմո Դավիթի գրքի շնորհանդեսի մասին ասել հաջողված,կնշանակեր ուղղակի ոչինչ չասել։ Այն գերազանցեց բոլորիս սպասելիքները։ Միայն այդ մի քանի ժամվա ընթացքում մոտ 600 օրինակ գիրք վաճառվեց։ Հեռուստատեսություն, համացանցային ուղիղ եթերներ,հարցազրույցներ, լրագրողներ և ամենակարևորը՝ ընթերցասեր հասարակություն։Դեռ մի քանի տարի առաջ հրատարակչությունները անգործության էին մատնված,իսկ ստեղծագործողների համար ոչ մի հարթակ չկար ասելիքը ընթերցողին հասցնելու համար, իսկ հիմա…հիմա ցանկացած նոր գրքի տպագրություն կարելի էր վերածել տոնի։Երևի այս պրոգրեսի մեջ մեր լուման էլ կա։
    Սովորության համաձայն' շնորհանդեսից հետո մեր թիմն ու գրքի հեղինակը հավաքվեցինք գարեջրի սեղանի շուրջ և քննարկեցինք հետագա անելիքները։
Անհրաժեշտ էր որոշակի տպաքանակ ուղարկել հանրապետության շրջաններ,գրադարաններ, զորամասեր։Ի դեպ վերջին կետը մեր գործակալության չգրված օրենքներից մեկն է։
   Աշխատանքային օրը ավարտվեց 22։30-ին։ Հասկացա, որ լիցքաթափման կարիք ունեմ։Մոտ կես ժամ հետո արդեն իմ սիրած ակումբներից մեկում,որտեղ այդ օրը Գ.Լեպսի երգերի երեկո էր՝ վայելում էի Է.Մ.-ի կատարումները ու դե իհարկե մենթոլի և խնձորի համադրությամբ  կալյանի հրաշալի համը։
    Հիշեցի,որ ողջ օրը չէի խոսել ծնողներիս հետ և բջջայինս գրպանիցս հանելով՝ իսկույն լրացրեցի բացը,այնուհետև հեռախոսը դրեցի սեղանին։Ֆեյսբուքից եկած ծանուցումներից մեկը,որը տեղեկացնում էր Ռոզա Նաթալիի կողմից հերթական հրապարակման մասին, նորից մտածելու առիթ տվեց։ Բաժանորդագրվել էի նրա էջին  և հետևում էի բոլոր փոստերին։ Ինչու՞…երևի դետեկտիվի սիրահար էի։ 《Հարված թիկունքից》 վերնագրով հերթական վիպակը երկու ժամում 140 հոգու կողմից հավանման էր արժանացել,որոնցից 72-ը մեկնաբանել էին այն։Կարծիքները միանշանակ էին՝ գործը հաջողված էր։Ունենալ ընթերցողների այսպիսի բանակ և չտպագրել սեփական գիրքը,սա ողբերգություն է ցանկացած հեղինակի համար։
《Տպելու ենք և վերջ》.- մտածեցի ես։Աչքի տակով նայելով ինձանից քիչ հեռու միայնակ նստած փքված շուրթերով, ստանդարտ ու ոչինչ չասող հայացքով շիկահերին , որի նմաններին հիմա անվանում են գլամուրային՝ որոշեցի այս երեկոս նրանով լցնեմ։Տարօրինակը այն է,որ գլամուրային կոչվածը թարգմանաբար նշանակում է հմայք,գրավչություն, արտաքին փայլ,ճոխություն,բայց ոչ բադի շուրթեր,դատարկ հայացք և 200$ արժողությամբ պայուսակ,1000$ արժողությամբ բջջային և գրկին նստած ծովախոզուկ հիշեցնող շունիկ։Այնուամենայնիվ, սրանց նմանների առավելությունն այն է,որ բացառված է կապվել որևէ մեկի հետ։Տեսար, 《կպցրիր》,գիշերը մի լավ զվարճացաք և վերջ,նույնիսկ անունը կարող ես չհիշել։Բավական է տեսնի մեքենադ,հագ ու կապդ և ինքն իրեն հույսեր փայփայի,որ շուտով խելագարվելու ես իր համար ու վերջ 《բադիկ》-ը արդեն քո գրկում է։Իհարկե երբեմն- երբեմն հաջողության կարողանում են հասնել որոշ թուլամորթերի իրենցով անելով,բայց սա այդ դեպքը չէր։
    Մեգին,որի իսկական անունը շատ հնարավոր էր Հոռոմսիմ լիներ, մի լավ տանջեց ինձ՝ողջ գիշեր չթողնելով գոնե մեկ ժամ աչք կպցնեմ։Չնայած,որ անկողնում կարծես վայրի գազան լիներ, այնուամենայնիվ, գործը ավարտին հասցնելուց հետո ինչպես և սպասում էի,շփվել չկարողացանք։Կատարյալ դատարկություն էր խեղճի գլխում։Հրաժեշտից առաջ վերցրեցի հեռախոսահամարը, խոստացա զանգահարել և քսանհազարանոց թղթադրամը դնելով սեղանին՝ հրաժեշտ տվեցի տիկնիկին։Շոյելով շունիկի գլուխը,որի վրա վարդագույն բանտիկ էր ամրացված, ձեռքս քցեցի դռանը։
    -Էդ ի՞նչ գումար դրեցիր սեղանին,-անկողնում նստեց Մեգին։
    -Տաքսու փող և պարգևավճար,- ժպտացի ես և երկու մատով պատվի առնելով գլամուրային դատարկությանը՝դուրս եկա համարից։

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

4 страница11 августа 2019, 12:01

Комментарии